
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետներ և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 15 զինծառայող, իսկ զինծառայողներից մեկը զոհվել է։
Ուշագրավ է, որ մարտական գործողությունների մասին Լեռնային Ղարաբաղից եկող լուրերին արձագանքել է Հունաստանի լողափին հանգստացող գեներալ Արթուր Վանեցյանը, որը ուժ և իմաստություն է մաղթել սահմանին կանգնած տղերքին։ Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում որտեղ ուժին ուժով են պատասխանում, խաղաղություն չեն մուրում այլ պարտադրում են, անցյալի հաղթանակները չեն ուրանում և այսպես շարունակ:
Առանց նիկոլ և նիկոլիզմի Հայաստան և Արցախ, սա է միակ բանաձևը որը մեզ կբերի իրական խաղաղություն և անվտանգություն:
Ուժ և իմաստություն սահմանին կանգնած մեր տղերքին:
Անփորձանք ծառայություն: