ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան  Մայքլ Քարփենթերն, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին,  իր թվիթերյան էջում գրել է.

«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ու շրջակա տարածքներում բնակվողների անվտանգության համար՝ կապված այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերի հետ: Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողություններին, որոնք տեսել ենք 2020թ.։ Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ու հետագա էսկալացիայից խուսափելու համար»։

666