Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լատվիայի դեսպանի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
Դեսպան Լևրենսը նշել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել մեր երկրում, և չնայած իր պաշտոնավարման ընթացքը համընկել է համավարակի, պատերազմի հետևանքով առաջացած դժվարին շրջանի հետ, ինքն առավելագույն ջանք է ներդրել՝ երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար:
05 Օգոստոս, 2022 23:09
1348
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեն. տեսանյութ
14 Փետրվար, 2023 19:06
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսին
30 Հունիս, 2022 15:25
ՀՀ նախագահ Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը
03 Հոկտեմբեր, 2026 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
02 Հոկտեմբեր, 2026 18:15
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինին
01 Հոկտեմբեր, 2026 18:42