Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 3-ին տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի 49-ամյա մի բնակիչ Արտաշատ քաղաքի վարչական տարածքի գերեզմանատներից զարդանախշեր է գողացել և իր վարած «ՎԱԶ-2106»-ով ուղևորվում է Երևան:

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արտաշատի քրեական հետախույզները ժամը 03.20-ին 49-ամյա տղամարդուն և 27-ամյա ուղևորին, գողություն կատարելու կասկածանքով, բերել են ոստիկանության Արտաշատի բաժին և ձերբակալել:

Բաժնում 49-ամյա տղամարդը խոստովանել է, որ ժամը 01.00-ի սահմաններում Արտաշատի քաղաքային գերեզմանատան երեք գերեզմաններից գողացել է զարդանախշեր, որոնք «ՎԱԶ-2106»-ի սրահում են:

Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

915