ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ավելի մեծ ուշադրություն է դարձնում Չինաստանին, քան ահաբեկչության դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ ԿՀՎ-ում «թիվ երկրորդ մարդ» Դեյվիդ Քոհենն ասել է, որ ամերիկյան հետախուզության գլխավոր առաջնահերթություններից մեկը Չինաստանն է, անհրաժեշտ է հնարավորինս լավ հասկանալ ու հակազդել դրան։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ։

«Ահաբեկիչները չեն քանդի ամերիկյան ապրելակերպը այնպես, ինչպես դա կարող է անել Չինաստանը»,- ասել է կոնգրեսական Ջեյսոն Քրոուն Associated Press-ին:

AP-ն հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսը դրդել է ԿՀՎ-ին փոխել առաջնահերթ գործունեության ուղղությունը։ Հաղորդվում է նաև, որ ԿՀՎ ավելի շատ աշխատակիցներ են տեղափոխվում Չինաստանի հետ կապված պաշտոններում։ Ավելի շատ միջոցներ են հատկացվում աշխատանքի այս ոլորտին, ինչը հանգեցրել է այլ խնդիրների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի համար ծախսերի կրճատմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը Աֆղանստանում ոչնչացրել է «Ալ-Քաիդա»-ի (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) առաջնորդ Այման ալ Զավահիրիին։

1154