ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հասարակ տղերքը, որոնց առանձին-առանձին անհատական վարկանիշը ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակում շատ բարձր չէ, ապացուցում են, որ հավաքական մտածողությունն ու վարքաբանությունը ոչ մի վարկանիշ ու ոչ մի սահման չի ճանաչում և նպատակասլացության, միավորվածության, նվիրվածության շնորհիվ կարելի է հասնել ֆանտաստիկ, աներևակայելի, անգամ առաջին հայացքից անհաղթահարելի թվացող բարձունքի: Հասարակ տղերքը, որ համառորեն մեզ տալիս են փրկության, աշխարհում իբրև հավաքականություն, մեր գործոն լինելու բանաձևը, ու մենք համառորեն այն տեսնել չենք ցանկանում: Հպարտ եմ, որ ազգս ներկայացնում են իրենք: Հպարտ եմ, որ իրենց ժամանակակիցն եմ: Սա ոսկուն հավասար արծաթ էր և ես հաղթանակի համար նախ շնորհավորում եմ առաջին հերթին շախմատի մեր հավաքականի պատմություն կերտող տղերքին, հետո նաև մեզ՝ բոլորիս»: 

1174