ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աշխարհում մամուլի ազատության առումով Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2022թ․ ինդեքսի համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը միանգամից 12 հորիզոնականով՝ նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի բարձրանալով 51-րդ հորիզոնական:

Այսպիսով՝ Հայաստանը 51-րդն է, Վրաստանը՝ 89-րդը, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը:

Կարևոր է արձանագրել, որ չնայած մեր երկրում բավականին մեծ է ապատեղեկատվության և քաղաքականացված լրատվամիջոցների չափաբաժինը, այնուամենայնիվ Հայաստանը վստահ քայլերով շարժվում է ժողովրդավարական ուղով։

Ազգային ժողովի կողմից ԶԼ օրենքում կատարված փոփոխություններն էլ (չնույնականացված աղբյուրների, հավատարմագրման դադարեցման, ֆինանսական թափանցիկության մասին), ի հեճուկս մի շարք «մեդիափորձագետների», միայն բարելավել են մեր միջազգային վարկանիշը։

Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի»։

466