Աֆրիկայի՝ «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր սառը պատերազմի» մեջ ներքաշվել չցանկանալը մեծ խոչընդոտ է Վաշինգտոնի համար, որը վերջերս նոր ռազմավարություն է ընդունել Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի համար: Այդ մասին գրում է Foreign Policy-ը։

«Ինչպես նշում է թերթը, չնայած Վաշինգտոնի հավաստիացումներին, որ «իր ուշադրությունը մայրցամաքի նկատմամ կապված չէ առաջատար տերությունների մրցակցության հետ», Աֆրիկայում ԱՄՆ-ի շահերի կիզակետը հենց Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցությունն է։ Միևնույն ժամանակ, աֆրիկյան երկրները մտադիր չեն մասնակից դառնալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր սառը պատերազմին և Չինաստանը գերադասում են ԱՄՆ-ից՝ Պեկինի «աֆրիկյան երկների բարեկեցությունն ապահովելու պատրվակով ներքին գործերին միջամտելու ցանկության բացակայության պատճառով»,- նշում են հոդվածագիրները։ Չինաստանի մեկ այլ առավելությունն Աֆրիկայում Պեկինի տրամադած վարկերն են։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այցելել էր Հարավային Աֆրիկա, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն և Ռուանդա՝ Աֆրիկա կատարած իր շրջագայության ընթացքում, որը սկսվել է կիրակի օրը, հայտարարելով  ԱՄՆ-ի՝ Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի համար նոր ռազմավարության մասին, որի համաձայն՝ Վաշինգտոնը ճանաչում է այդ պետությունները որպես «աշխարհաքաղաքական խաղացողներ» և կարևոր գործընկերներ այսօրվա ամենահրատապ խնդիրների լուծման գործում, ներառյալ միջազգային հարաբերությունների բաց և կայուն համակարգի պահպանումը: Ռազմավարությունը նախատեսում է համագործակցության զարգացում կլիմայի գլոբալ փոփոխության, հիվանդությունների հետևանքների դեմ պայքարում, պարենային անվտանգության ապահովման գործում։

«Աֆրիկայի հետ մեր գործընկերությունն ամրապնդելու ցանկությունը որևէ մեկին գերազանցելու փորձը չէ»,- ասել է Բլինկենը Հարավային Աֆրիկայում, չնայած նրան, որ  փաստաթղթում Ռուսաստանը յոթ անգամ հիշատակվում է, իսկ Չինաստանը մեղադրվում է Միացյալ Նահանգների հարաբերությունները աֆրիկյան պետությունների բնակչության և կառավարությունների հետ վատթարացնելու մեջ։

Ինչպես ավելի վաղ նշել էր The Wall Street Journal-ը, ԱՄՆ-ի հարաբերությունները աֆրիկյան երկրների հետ բարդացել են Թրամփի վարչակազմի օրոք, և Բլինկենի համար դժվար կլինի վերականգնել դրանք և «ազդեցություն ձեռք բերել» տարածաշրջանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Աֆրիկա այցից հետո։

Մայրցամաքի «արևմուտքի հռետորաբանությունը պարզապես գնելու անդիմադրելի ցանկության» բացակայությունը արթնացման կոչ է Վաշինգտոնին, համոզված են The Wall Street Journal-ի փորձագետները: Հուլիսի վերջին իր այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց աֆրիկյան երկրների կառավարություններին Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին չաջակցելու համար, մատնանշեց Եվրոպայի և ԱՄՆ-ի մեղքը պարենային ապրանքների գների բարձրացման մեջ և առաջարկեց Աֆրիկային ​​գնել ռուսական նավթ։

803