Երեկ  Խաչատուր Քոքոբելյանը, ապա ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեցին, որ ձերբակալվել են Քոքոբելյանի հորն առևանգողները։

Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվածներից մեկը ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն է։ Սակայն ըստ Քոքոբելյանի գրառման, կան ևս երկու ձերբակալվածներ։ Մեր տեղեկություններով, հիշյալ երկուսը ևս Իջևանի բնակիչներ են: Նրանցից մեկը Արմեն Քամալյանն է: Ըստ  պտտվող խոսակցությունների երրորդ ձերբակալվածը  Մուրադ Մուրադյանն է։ Վերջինիս հայրը ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է։

Հատկանշական է նաև այն, որ թեմային առնչվող բոլոր երեք անձինք «Հայաստան» դաշինքի ակտիվիստներ են՝ ակտիվ քոչարյանական փրկիչներ։ Վերջերս էլ մասնակցում էին լաոների Դիմադրության շարժմանը։

 

 

4459