Մենք հասուն մարդիկ ենք ու հասուն հանրույթ, մեր հազարամյա պատմության ու ջահել հանրապետության կյանքի ընթացքում հազար ու մի վայրիվերում տեսած, թրծված ժողովուրդ ենք։ «Ֆեյսբուքի» իր էջում գրում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
« Բավարար հասուն ենք, որ տարբեր կողմերից եկող քարոզչական հոսքերը ադեկվատ գնահատենք ու զսպենք հապճեպ ու հախուռն արձագանքը, չընկնենք տարատեսակ պրոպագանդ-իստների թակարդը։
Կարդացեք, կամ որ ավելի լավ է, նորից միացրեք ու լսեք գերագույն գլխավոր հրամանատարին.
«Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում»։
Հարց տվեք ձեզ. Էստեղ կա՞ օտար զորքի տեղակայման մասին ակնարկ։ Էս է ինդիկատորը, մնացածը չարից է։
Նորից ու նորից, ու նորից. թշնամու հրետանուց ու ավիացիայից ոչ պակաս վտանգավոր ու մահացու է (այո, բառի բուն իմաստով մահացու) թշնամական քարոզչությունը։ Չի կարելի դառնալ թշնամական քարոզչամեքենայի զոհը, իսկ որ ավելի վատ է՝ թշնամական քարոզչության ակամա գործիք։ Որովհետեւ երբ թշնամու քարոզչական թեզերը տարածում ենք, դառնում ենք էդ քարոզչության մասն ու մասնակիցը։
Մենք պատերազմի մեջ ենք։ Դաժան, ահարկու կռիվ է՝ էդ թվում ու հատկապես տեղեկատվական դաշտում։ Հավատում ենք միայն ինքներս մեզ ու մեր պետությանը ու մեր բանակին։
Ու անկասկած, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»: