Կտրուկ վատթարացել է պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը, նրա կյանքը փրկել չի հաջողվել․ՊՆ
Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
15 Օգոստոս, 2022 00:43
1291
Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, սոցիալական երաշխիքների ապահովման հարցեր
16 Հոկտեմբեր, 2026 17:11
Զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե
10 Հոկտեմբեր, 2026 16:01
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
10 Հոկտեմբեր, 2026 13:34