Անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացին ողջ է. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Հայաստանում ՌԴ դեսպանատունը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում ՌԴ քաղաքացու անհետացմանը, հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լուրն այն մասին, որ ՌԴ քաղաքացի 1959 թ. Լյուբա Գրիբովան անհետ կորած է, չի հաստատվել։ Նա ողջ ու առողջ է»:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ-ի հաղորդագրության՝ այս պահին անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնեցին, որ ենթադրյալ անհետ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է, իսկ ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ «Սուրմալու»-ի տարածքում չի եղել։
16 Օգոստոս, 2022 20:18
820
Ուսանողական վիզան կարող է չեղարկվել ուսումը կիսատ թողնելու կամ դասերից բացակայելու դեպքում․ ԱՄՆ դեսպանատուն
22 Հոկտեմբեր, 2026 22:25
Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայի դեսպանատուն
12 Սեպտեմբեր, 2026 22:51
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
20 Հունիս, 2026 22:23