
«Լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը բացահայտված է, այն պատրաստել են ուկրաինական հատուկ ծառայությունները, իսկ իրականացնողը Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն է, որն անհետացել է Էստոնիայում տեղի ունեցած հանցագործությունից հետո»։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնից։
«Շտապ օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիրի արդյունքում Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է 1992 թվականին ծնված ռուս լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը»,- ընդգծել են ԱԴԾ-ում։ Հատուկ ծառայությունը պարզել է, որ «հանցագործությունը նախապատրաստել և կատարել են ուկրաինական հատուկ ծառայությունները», իսկ դրա հեղինակը Ուկրաինայի քաղաքացի Վովկ Նատալյա Պավլովնան է՝ ծնված 1979 թ.-ին։
Նա Ռուսաստան է ժամանել 2022 թվականի հուլիսի 23-ին՝ 2010 թվականին ծնված դստեր՝ Շաբան Սոֆյա Միխայլովնայի հետ միասին։ «Սպանության օրը Վովկն ու Շաբանը եղել են «Ավանդույթ» գրական-երաժշտական փառատոնին, որտեղ Դուգինան ներկա է եղել որպես պատվավոր հյուր: Օգոստոսի 21-ին Դուգինայի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի վերահսկվող պայթյունից հետո Վովկն ու նրա դուստրը Պսկովի շրջանով մեկնել են Էստոնիա»,- հայտնել են ԱԴԾ-ից։