
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրազեկում է. «ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի համաձայն անհրաժեշտ է՝ դասացուցակները կազմելիս հաշվի առնել դասաժամերի օպտիմալ հարաբերակցությունը, բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ` պատմություն, աշխարհագրություն և այլն, օրվա և շաբաթվա ընթացքում ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը` բնական, մաթեմատիկական և հումանիտար առարկաների դասաժամերը երգի, նկարչության և ֆիզիկական դաստիարակման դասաժամերին, պարապմունքների ընթացքում ստեղծել կարճատև դադարներ` երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով, ուսումնական բեռնվածությունը աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին հասնել առավելագույնի և իջնեցնել դասաժամի ավարտին: Դասացուցակը համարվում է սխալ կազմված, երբ օրվա բալերի առավելագույն գումարը լինում է շաբաթվա սկզբի և վերջի օրերին, կամ այն շաբաթվա բոլոր օրերին նույնն է»: