Վիեննայի Ibis Wien Hauptbahnhof հյուրանոցը հաստատել է, որ այնտեղ է մնացել մի կին, ով նման է ուկրաինուհի Նատալյա Վովկին, ով կասկածվում է քաղաքագետ և լրագրող Դարիա Դուգինայի սպանության մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Հյուրանոցի աշխատակիցները բացատրել են, որ կինը, ով նման էր կասկածյալին, այնտեղ մնացել է ընդամենը մեկ գիշեր, սակայն աշխատակիցներն այս պահին տեղեկություն չունեն, որ այդ անունով որևէ մեկը ներկայումս ապրում է կամ նախկինում եղել է սենյակներից մեկում:

«Այո, մենք տեսել ենք նման կնոջ, բայց նա առանց երեխա էր»,- ասել է հյուրանոցի անձնակազմը:

Օգոստոսի 20-ին Մոսկվայի մարզի Մոժայսկոյե խճուղում ավտոմեքենա է պայթեցվել, որում գտնվել է փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը՝ Դարիա Դուգինը։ Աղջիկը վերադառնում էր Ավանդույթի փառատոնից մեքենայով, որ ի սկզբանե պետք է վարեր նրա հայրը։ ԱԴԾ-ն հայտնել է, որ պայթյունը ծրագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները, իսկ հանցագործության հեղինակը Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն է։

1538