Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Իշխան Սաղաթելյանը հավանաբար ուղիղ կապի մեջ է Ալիևի հետ, քանզի հայտարարում է, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալիևը ներկայացել է սեփական օրակարգով և լուծել է իր առջև դրված խնդիրները։

Եռակողմ հանդիպման մասնակիցների կողմից առայժմ ոչ մի կոնկրետ մանրամասներ չեն հրապարակվել հանդիպման արդյունքների մասին, իսկ Իշխան Սաղաթելյանը փաստորեն տեղյակ է Ալիևի օրակարգից և լուծած խնդիրներից։

Հարց է ծագում, որտեղից և ինչպես։

Չնայած ինչ սպասես մի քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցչից, որն իր քարոզարշավն իրականացնում էր բայրաքթարներով հայ զինվորների խոցման կադրերով։

Իսկ Ալիևի օրակարգից ու լուծած խնդիրներից տեղյակ Իշխան Սաղաթելյանը տեղյակ չէ արդյոք, թե օրեր առաջ իր առաջնորդը՝ Քոչարյան Ռոբերտն ինչ օրակարգով էր մեկնել Աթենք և ինչ խնդիրներ էր լուծում, չլինի՞ թե լողափին հայրենիք էր փրկում»։

 

1923