Առողջապահության նախարարությունը շոգից պաշտպանվելու մի քանի խորհուրդ է առաւարկում․

«Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար.

◾ ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից,

◾ կրե՛ք գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից,

◾ օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան,

◾ մի՛ չարաշահեք կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները,

◾ երեխաներին մի՛ թողեք փակ պատուհաններով ավտոմեքենայում,

◾ ամենօրյա աշխատանքները կատարե՛ք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափե՛ք բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,

◾ հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրեք ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործեք շատ միրգ և հում բանջարեղեն»:

811