Կոտրել է Ավանի անձնագրային բաժնի մուտքի դռան և դահլիճի պատուհանի ապակիները
ՀՀ ոստիկանությունից տեղեկացանք, որ սեպտեմբերի 5-ին Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 2-ի ժամը 20.00-ից մինչև սեպտեմբերի 5-ի ժամը 08.10-ն ընկած ժամանակահատվածում, դիտավորությամբ կոտրել են Ավանի անձնագրային բաժնի մուտքի դռան և դահլիճի պատուհանի ապակիները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Խուդյակով փողոցի մի 49-ամյա բնակիչ, որը սեպտեմբերի 6-ին ժամը 10.00-ին գույքը դիտավորությամբ վնասելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ավանի բաժանմունք, որտեղից ներկայացվել է քննչական բաժին: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն:
07 Սեպտեմբեր, 2022 21:40
1277