G5 Games-ը շվեդական բջջային խաղերի մշակող և հրատարակող է։ Ընկերության նախագծերի վրա ամբողջ աշխարհում աշխատում են 900-ից ավելի աշխատակիցներ՝ ԱՄՆ, Շվեդիա, Մալթա, Ուկրաինա, Կիպրոս, Լեհաստան, Բուլղարիա, Չեռնոգորիա, Վրաստան: Հիմա այս ցուցակը կհամալրի նաև Հայաստանը։ Երևանը դարձել է G5-ի նոր գրասենյակ բացելու օրինաչափ ընտրությունը։ Այստեղ հիանալի պայմաններ կան ՏՏ ոլորտի և խաղային արդյունաբերության զարգացման համար, իսկ վերջին շրջանում նկատվում է բիզնես ակտիվության բուռն աճ։ Այժմ ընկերությունը տեղափոխում է իր աշխատակիցներին, ավելի քան 20 մարդ արդեն սկսել է իր աշխատանքը նոր գրասենյակում, էլ ավելի շատ աշխատակիցներ փաստաթղթերի մշակման փուլում են։ Ընկերությունն աջակցություն է ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան։ Նոր գրասենյակի բոլոր աշխատակիցներին հասանելի է արտոնությունների ստանդարտ փաթեթը` բժշկական ապահովագրությունից մինչև տեղի լեզվի դասընթացներ: Այժմ ընկերությունն ունի ավելի քան 30 թափուր աշխատատեղ։ Մանրամասների համար հետեւյալ հղումով` https://jobs.g5e.com/remote?utm_source=tg&utm_medium=economy_armenia