Որոշ աղբյուրների համաձայն՝ Էմիրությունները պատրաստվում է Թուրքիայից գնել 120 «Բայրաքթար»
Արաբական Միացյալ Էմիրությունները բանակցում է թուրքական Baykar կազմակերպության հետ զինված անօդաչու թռչող սարքեր գնելու շուրջ։ Այս մասին գրում է Middle East Eye-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ «Բայքար» և «Թավազուն» Էմիրությունների գործակալության պետական ընկերությունները զենքի գնման շուրջ մարտ ամսից բանակցություններ են վարում՝ հայտնի Bayraktar TB2 անօդաչու սարքերի մատակարարման շուրջ։
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ բանակցություններ են տարվում 120 «Բայրաքթար» TB2-ի մատակարարման համար։ «Նրանց կտրամադրվեն զինամթերք, վերահսկման և ուսումնական կենտրոններ։ Միասին դա կարող է կազմել մինչև 2 միլիարդ դոլարի գործարք»,- ասել է աղբյուրը:
12 Սեպտեմբեր, 2022 20:54
1141
ԱՄԷ գլխավոր դատախազի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները
30 Սեպտեմբեր, 2026 17:36
FlyDubai-ի օդաչուները Օմանի և ԱՄԷ-ի քաղաքացիներ են եղել, այլ ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի․ CN
30 Սեպտեմբեր, 2026 13:51
Նեթանյահուն կիրակի օրը գաղտնի այց է կատարել Աբու Դաբի․ 12-րդ ալիք
28 Սեպտեմբեր, 2026 11:43