Ինչպես ավելի վաղ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է մինչև հիմա։

Ըստ MediaNews-ի հավաստի աղբյուրների՝ ադրբեջանական կողմը դեռևս կեսգիշերին նախաձեռնած լայնածավալ հարձակումով փորձել է Իշխանասարի հատվածով  կտրել  Սյունիքը  և  վերցնել Ալիևի համար այդքան բաղձալի միջանցքը։

Նպատակին հասնելու համար գործի են դրվել ադրբեջանական զինուժի հատուկ նշանակության ջոկատները,  գրոհները կազմակերպվել են ինտենսիվ հրետակոծությամբ ու ԱԹՍ-ների կիրառմամբ։  Սակայն  հայկական զինուժը լրջագույն դիմադրություն է ցուցադրել հակառակորդի «յաշմա» էլիտար ստորաբաժանումներին, արդյունքում՝ մեր  տեղեկություններով՝ հակառակորդը մինչ այս պահն արդեն ունի 60-80 զոհ։

Փաստացի  իր դիրքերում ամուր կանգնած հայոց բանակին հաջողվել է ձախողել 1 գիշերվա ընթացքում Սյունիքը Հայաստանից կտրելու Ալիևի փորձերը։

10359