Աղավնաձորի խաղողի այգիների մոտ ավտոմեքենան մոտ 200 մ գլորվել է ձորակը․ հայտնաբերվել է վարորդի դին
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։31-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի խաղողի այգիների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի «Մամազալի» կոչվող տարածքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Բ․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորակը։
Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
14 Սեպտեմբեր, 2022 03:35
1377
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Ավտովթար՝ «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ․ կա 5 տուժած
03 Հոկտեմբեր, 2026 14:44
Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած
04 Սեպտեմբեր, 2026 20:00
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան Մալխասյանը
11 Հոկտեմբեր, 2026 21:53
Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
04 Հոկտեմբեր, 2026 12:17
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ նախնական տեղեկությամբ վարորդը հանկարծամահ է եղել
25 Սեպտեմբեր, 2026 21:44
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Նոր Հաճընում վերամբարձ կռունկի ճոպանի կտրվելու հետևանքով մահացածները համագյուղացիներ էին. եղել են տարայի մեջ
19 Օգոստոս, 2026 13:12
Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ կա 5 զոհ, 41 անհետ կորած
02 Օգոստոս, 2026 19:46