Միասնական սոցիալական ծառայությունը  գնահատում է Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորների ընտանիքների կարիքները: Այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

«Անձի վիրավորվելու հետևանքով նրա ընտանիքը հայտնվում է դժվար իրավիճակում, պետք է գնահատել կարիքներն աջակցություն ցուցաբերելու համար: Անհրաժեշտության դեպքում կատարում ենք ծառայությունների ուղղորդում, որ բացեր չմնան»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզային կառույցների, համայնքների հետ համակարգված աշխատանք է տանում ռազմական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ հրետակոծությունների թիրախում հայտնված համայնքների բնակիչների տեղափոխման աշխատանքները կազմակերպվել են մարզային մակարդակով: Այժմ սոցիալական փաթեթի շրջանակում քաղաքացիներին տրամադրվում է անհրաժեշտ օգնություն: Առաջնային կարիքի բավարարումը ենթադրում է սնունդ, հագուստ, կոշիկ:

«Վստահեցնում եմ, որ որևէ քաղաքացի դրսում չի մնացել, որևէ հարց անարձագանք չի մնացել: Եթե կան մասնավոր դեպքեր, ապա կարող են թեժ գծով դիմել: Մենք մշտապես կապի մեջ ենք նաև ՄԻՊ-ի գործընկերների հետ, որովհետև քաղաքացիներն իրենց կարիքները նաև ՄԻՊ-ի միջոցով են փոխանցում: Այս պահի դրությամբ չունենք որևէ զանգ այն մասին, որ քաղաքացին դրսում է մնացել»,-ասաց նախարարի տեղակալը:

Տաթևիկ Ստեփանյանն անդրադարձավ այս օրերին ձևավորված առանձին նախաձեռնություններին, որոնց նպատակն է աջակցել տուժած բնակիչներին: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ բոլոր հնարավոր նախաձեռնությունների հեղինակների հետ փորձել են կապ հաստատել, հրավիրել են նախարարություն և իրազեկել: Նա վստահեցրեց, որ սոցիալական աջակցության մասով բոլոր հարցերը համայնքների միջոցով կարգավորվում

933