Քաղաքագետ Մովսես Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանում անցկացվում ու պարբերաբար անցկացվելու են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ, որոնց նպատակը գրագետ պաշտպանվող քաղաքացի ունենալն է պատերազմական իրավիճակում՝ իհարկե անհրաժեշտության դեպքում։

Նման միջոցառումների իրականացումը չի ենթադրում, որ այսօր կամ վաղը պատերազմ է լինելու։ Միջոցառումները կարող են լինել և՛ իրազեկման տեսքով՝ թռուցիկների տարածմամբ, և՛ կոնկրետ վարժանքներով ու տարհանման գործողություններով, և՛ քաղաքացիներին ապաստարանների տեղերը ծանոթացնելու միջոցով։

Նման միջոցառումներ իրականացվում են ողջ աշխարհում՝ անկախ տվյալ երկրի՝ պատերազմի մեջ գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից. օրինակ, նման միջոցառումներ են լինում նաև Շվեյցարիայում, Իտալիայում ու Բելգիայում, որտեղ պատերազմների հավանականության վտանգը զրոյին մոտ է։

Պետք է այս միջոցառումներին մոտենալ ոչ թե վախով, այլ հակառակը՝ պատրաստակամությամբ, ողջախոհությամբ ու ամենայն պատասխանատվությամբ։

752