SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Սիլիկյան թաղամասի 25-ամյա բնակիչ Արթուր Ռ-ից, որը հայտնել է, որ մորուքով անհայտ անձը մտել է իրենց տուն, դանակ քաշել իր վրա, ապա պահանջել գումար, որից հետո վախեցնելով իրեն՝ հափշտակել է տանը եղած 2000 ԱՄն դոլար գումարն ու դիմել փախուստի՝ վնասելով նաև իր ձեռքը։ 

Ոստիկանները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում, այն բեմականացված է եղել, ոչ մի ավազակային հարձակում էլ տեղի չի ունեցել։ Արդեն փաստերի ճնշման տակ Արթուր Ռ-ն խոստովանել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում իր ծնողների ննջասենյակից պարբերապաբար վերցրել է այնտեղ եղած ընդհանուր՝ 1600 ԱՄն դոլարն ու վախենալով, որ այդ մասին ուշ թե շուտ ծնողները կիմանան, նա ահազանգել է ոստիկանություն և կատարել սուտ մատնություն։  

1068