«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կապվել է «Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր վերադարձը ակումբ, այս մասին հայտնում է Forbes-ը:

Աղբյուրի համաձայն՝ Մեսսին զանգահարել է Լապորտային և ասել, որ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո պատրաստ է քննարկել հնարավոր վերադարձը իսպանական ակումբ։ Նշվում է նաեւ, որ Մեսսիի վերադարձին աջակցել է «Բարսելոնա»-ի մարզիչ Չավին։

«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Մեսսին 2021 թվականի ամռանը հեռացավ «Բարսելոնա»-ից, որտեղ  նա անցկացրել է մեծահասակների կարիերան։ Պայմանագրի ավարտից հետո ՊՍԺ-ի հետ համաձայնության եկավ 2 + 1 սխեմայով։ 2022/23 մրցաշրջանի ավարտին արգենտինացին կարող է դառնալ ազատ գործակալ։

Մեսսին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

700