Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են ստացվել թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն։ 

«Բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ժամը 14։00-ին մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները։

Ընդհանուր առմամբ՝ այսօր վերահաշվարկվել են թվով 46 տեղամասերի արդյունքներ։ Վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյուքների էական փոփոխություններ չեն արձանագրվել»,- ասված է հայտարարությունում։

448