Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանաշեն գյուղի բնակիչներից մեկը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննել են 37-ամյա տղամարդու հողամասը։ Հայտնաբերվել է կանեփի 15 բույս։
Բացի այդ, տանտերը տանիքից ներկայացրել է կանեփի չորացված բույսեր՝ կես կիլոգրամից ավելի քաշով։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
28 Սեպտեմբեր, 2022 14:24
448
Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. տեսանյութ
05 Փետրվար, 2024 15:01
Արմավիրի քրեական հետախույզները մեթամֆետամին ու մարիխուանա են հայտնաբերել
12 Հունվար, 2024 14:27
Տնային պայմաններում պատրաստված օղու մեջ հայտնաբերվել է «մեթիլ» սպիրտ. 9 անձ մահացել է
19 Ապրիլ, 2023 17:25