Մոտ 1 տոննա սառեցված ձուկ տեղափոխող բեռնատարը Վրաստանի անցակետից հետ է ուղարկվել Հայաստան

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-հայկական «Սադախլո»-ի մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված ավտոմեքենա:
ԱԼԻՔ-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վրաստանի մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժները սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերել են մակնշման անհամապատասխանություն և ջերմաստիճանի ռեժիմի խախտում։
«Վրաստանի կառավարության N463 որոշմամբ՝ նշված բեռը (1008 կիլոգրամ սառեցված ձուկ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր»,- նշված է եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:
28 Սեպտեմբեր, 2022 15:28
576