Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների վարումը ներկա պայմաններում անհնար է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նաև  նշել է, որ, ցավոք, Ճապոնիան հաստատուն տեղ է զբաղեցրել ՌԴ-ի հանդեպ ոչ բարեկամ երկրների շարքում: 

 

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Տոկիոն հավատարիմ է մնում տարածքային խնդիրը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարին՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացմանը՝ պայմանավորված Ուկրաինայի խնդրով:

258