ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի զինուժի կողմից հայ գերիների սպանության տեսանյութին՝ նշելով, որ այս տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով:

«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այս տեսանյութերի համապարփակ խոր վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների նշանների համար։

Եթե ​​փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Մենք պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- ասել է Զախարովան։

805