Արարատ Միրզոյանի հրավերով Ռաֆայել Գրոսին կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով հոկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:
Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության նախարարները։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։
04 Հոկտեմբեր, 2022 14:55
875
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը
17 Ապրիլ, 2025 13:21
Հայ-ադրբեջանական թեմայի դեպքում վերքերը շատ թարմ են, կան դեռևս չլուծված մարդասիրական հարցեր. Միրզոյան
17 Ապրիլ, 2025 12:48
Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը. ԱԳ նախարար
17 Ապրիլ, 2025 11:31
Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը և ծավալները. առաջարկը քննարկվել է հանձնաժողովում
19 Մարտ, 2025 13:50
Մարտի 3-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում
01 Մարտ, 2025 23:25
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ փետրվարի 25-ին
24 Փետրվար, 2025 23:15