Մոսկվայի հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Պլատոշկինը մտահոգ է Ադրբեջանի եւ Թուրքիայի` Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առնչությամբ։

 

«Հայերը հիմա կռվում են Էրդողանի դեմ հանուն Ռուսաստանի,- նկատել է փորձագետը։ Նրանք մեծ կորուստներ են կրում թուրքերից։ Եթե Ալիեւը կանգ չառնի եւ չդադարեցնի կրակը, ապա պետք է պատժամիջոցներ կիրառել Էրդողանի այդ հանդուգն աշակերտի նկատմամբ։ Ռուսները պետք է հիշեն` կոչնչացնեն հայերին, կգան Հյուսիսային Կովկաս։ Ինչ է, արդեն մոռացե՞լ ենք չեչենական պատերազմները։ Այդ իսկ պատճառով ԱՅՍ ՊԱՀԻՆ Հայաստանին օգնությունը դա ՎԱՂԸ մեր տարածքում պատերազմի բացակայությունն է»։

 

 

Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր դաշնակից Հայաստանին: Իհարկե, հայկական բանակը կարող միայնակ հաղթել ադրբեջանցիներին: Բայց Թուրքիայի դեմ չի դիմանա (թուրքերը  ՆԱՏՕ-ում ամենամեծ ցամաքային բանակն ունեն ԱՄՆ-ից հետո՝ 600 հազար զինվորներ և սպաներ): Ուստի մենք պետք է անհապաղ և շատ կոշտ կերպով թուրքերին հեռու պահենք հակամարտությանը միջամտելուց: Էրդողանը միայն այդ լեզուն է հասկանում: Մենք պետք է Հայաստանին շտապ մատակարարենք ՀՕՊ համակարգեր ՝ ոչնչացնելու թուրքական անօդաչու թռչող սարքերը (որոնք խոցում են խաղաղ քաղաքացիներին) և ռուսական անօդաչու թռչող սարքեր: Ապա Պլատոշկինը կոչ է արել ադրբեջանցիներին` այլեւս չպարել թուրքական դուդուկի տակ. «Դուք թուրքական թնդանոթի միս չեք»։

7463