«Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հուլիսին կվերադառնա «Բարսելոնա», այս մասին թվիթերում գրել է արգենտինացի լրագրող Վերոնիկա Բրունատին։

Նրա խոսքով՝ Մեսսին իսպանական ակումբի հետ պայմանագիր կկնքի 2023 թվականի հուլիսի 1-ին։

«Բարսելոնան» արդեն բանակցություններ է վարում նրա վերադարձի մասին, իսկ ՊՍԺ-ն ծրագրում է երկարաձգել նրա պայմանագիրը։ Ինչպես հայտնում են՝ 35-ամյա ֆուտբոլիստը մինչ այժմ ոչ մի որոշում չի կայացրել։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մեսսին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ քննարկել է հնարավոր վերադարձը ակումբ։

«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Մեսսին 2021 թվականի ամռանը հեռացավ «Բարսելոնայից», որին նա նվիրել էր իր ողջ կարիերան՝ պայմանագրի ավարտից հետո ՊՍԺ-ի հետ համաձայնության եկավ 2+1 սխեմայով։ 2022/23 մրցաշրջանի ավարտին արգենտինացին կարող է դառնալ ազատ գործակալ։

Մեսսին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

597