Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում գնաճը կազմել է 8.6%

Ընթացիկ տարվա սեպտեմբերին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 9.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2022թ.-ի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13.7%-ով, իսկ 2022թ.-ի օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2022թ.-ի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 8.1%, իսկ 2022թ.-ի օգոստոսի համեմատ՝ 0.6% գնաճ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2022թ.-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 7.2%-ով, իսկ 2022թ.-ի օգոստոսի համեմատ՝ 0.9%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.6%-ով:

673