Ալիևը ահաբեկիչ է, դաժան և գողացող դիկտատոր։ Այս մասին ասվում է Chenge.org կայքում՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ալիեւի եւ նրա ընտանիքի արտերկրում գտնվող ունեցվածքի նկատմամբ։

Ստորագրահավաքի նախաձեռնողը ադրբեջանցի ակտիվիստ և բլոգեր, Diktator հեռուստատեսային նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն է։ Նա պնդում է, որ Ադրբեջանը միայն նավթից օրական 130 մլն դոլար է վաստակում, սակայն հասարակ մարդկանց այդ միջոցները չեն հասնում։ Մարդիկ աղքատ են։ Բացի այդ, բռնապետ Ալիեւն իր պատերազմական խաղերում սպանում է 18-ամյա տղաների։

«Պահանջում եմ պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա բանկային հաշիվներում նրա ընտանիքի ունեցվածքի և դրամական միջոցների նկատմամբ։ Դրանք բոլորը պետք է վերադարձվեն Ադրբեջանի աղքատ և սոված ժողովրդին։ Ես խնդրում եմ բոլորին աջակցել ինձ այս հարցում։ Ալիևը ահաբեկիչ է՝ դաժան և գողացող բռնապետ»,- պնդում է Ջալիլզադեն։

881