Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները, պահանջելով անհապաղ հետաքննություն եւ պատիժ, ինչպես նաեւ կոչ անելով միջազգային հանրությանը սաստկացնելու ճնշումը եւ ստիպելու Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել դեռեւս պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներ Արին Կարապետին, Բյորն Սյոդերին, Բորիանա Աբերգին, Մարկուս Վիեչերին եւ Ֆրեդրիկ Մալմին՝ մարդու իրավունքների հանդեպ իրենց աներկբա դիրքորոշման եւ այն շարունակաբար բարձրաձայնման համար»,-նշել է նա:
08 Հոկտեմբեր, 2022 03:38
983
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
04 Հունիս, 2025 15:59
Իմ հայ բարեկամներ, հիշեք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա. շվեդ պատգամավոր
24 Ապրիլ, 2025 15:01
Շվեդիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը. դեսպան
26 Մարտ, 2025 16:54