
Իսպանիայի աշխարհի չեմպիոն Կառլես Պույոլը ներողություն է խնդրել նախկին թիմակից Իկեր Կասիլյասի հետ իր «հարաբերության» կատակի համար։
Կիրակի օրը Կասիլյասը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Հուսով եմ, որ դուք ինձ հարգում եք, ես գեյ եմ»: Պույոլը պատասխանել էր այս գրառմանը. «Ժամանակն է պատմել մեր պատմությունը, Իկեր»: Այնուհետև երկու նախկին ֆուտբոլիստներն էլ ջնջել են այս հաղորդագրությունները։ Ավելի ուշ Կասիլյասը իրավիճակը բացատրել է որպես հաշիվների կոտրում:
«Ես սխալվել եմ. Կներեք անշնորհք կատակի համար, այն առանց չարամիտ մտադրության էր և բոլորովին անտեղի: Ես հասկանում եմ, որ դա կարող է վիրավորել ինչ-որ մեկի զգացմունքները»,- գրել է Պույոլը Twitter-ում։
Պույոլը ունի երկու դուստր մոդել Վանեսա Լորենցոյի հետ։ Կասիլյասը հինգ տարվա ամուսնությունից հետո 2021 թվականին բաժանվել է հեռուստալրագրող Սառա Կարբոներոյից։ Նրանք երկու որդի ունեն։
Պույոլը 44 տարեկան է։ Իսպանիայի հավաքականի կազմում պաշտպանը դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի (2008 թ.) չեմպիոն։ Պույոլը «Բարսելոնայի» կազմում Իսպանիայի վեցակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի կրկնակի հաղթող։
Կասիլյասը 41 տարեկան է։ Իսպանիայի հավաքականի կազմում դարձել էաշխարհի չեմպիոն (2010), իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն(2008, 2012)։ Դարպասապահը «Ռեալի» հետ հինգ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը և երկու անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։