
«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն ու նրա կինը՝ Սառա Կարբոներոն հայտարարել են բաժանվելու մասին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ես և Իկերը շատ ենք հպարտանում մեր ընտանիքով, սերը մեզ երջանկություն է տվել համատեղ կյանքի երկար տարիների ընթացքում։
Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց ոչ շատ ուժեղ, քանի որ մենք շարունակելու ենք միասին հրաշալի առաջադրանք կատարել՝ այն է, լինել նվիրված ծնողներ, ինչպես և մենք անում էինք մինչև հիմա։ Սա ընդունված որոշում է, որը մենք միասին ենք կայացրել։
Հարգանքը, կապվածությունն ու ընկերությունը մնում են հավերժ։ Մեր առաջնահերթությունը մնում է հոգ տանել մեր երեխաների բարեկեցության և կրթության մասին, պաշտպանել նրանց, որպեսզի նրանք մեծանան կայուն ու առողջ միջավայրում։
Մենք խնդրում ենք հարգել մեր գաղտնիությունը։ Սա մեր հանրային միակ հայտարարությունն է։ Շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար»,-գրել է Սարան ինստագրամում։
Նույն գրառումը ինստագրամի իր էջում կատարել է նաև Իկեր Կասիլյասը։
Կասիլյասն ու Կարբոներոն ամուսնացել են 2016 թվականին։ Մինչև այդ նրանք հանդիպում էին 7 տարի։ Զույգը երկու տղա ունի։
Աղբյուր՝ armsport.am