«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է մայրուղուց Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը։

Ինչպես հայտնում են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից, 8․4 կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Պատարա համայնքից և անցնելով Աստղաշեն համայնքով, այդ թվում նաև համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի հարևանությամբ, միանում Ստեփանակերտ - Դրմբոն մայրուղուն։

 

Հողային հիմքի և խճային շերտի կառուցումից հետո արդեն իրականացվում է երկշերտ ասֆալտապատումը։

 

Ճանապարհաշինական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։

486