Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի արձանագրությունը՝ կապված ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացնելու և թվայնացման տեմպերն արագացնելու հետ։ Ըստ արձանագրության՝
— առաջարկվում է երկու երկրների գործադիր իշխանության մարմիններին շարունակել աջակցություն ցուցաբերել առողջապահության, հեռաբժշկության, արհեստական ինտելեկտի ոլորտներում ժամանակակից թվային տեխնոլոգիաների քննարկման ու ներդրման համար հաղորդակցության հարթակի ստեղծման աշխատանքներին.
ա) Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը հրավիրել ՌԴ-ում և ՀՀ-ում թվային բժշկության համար աճի կետերի սահմանման կարևորության վրա՝ ընդգրկելով ՏՏ ոլորտի մասնագետներին, բժշկական համայնքին, կառավարության ներկայացուցիչներին և պոտենցիալ ներդրողներին,
բ) հանդես գալ գիտության և կրթության միասնական թվային ծառայությունների հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ, որը կենտրոնացած կլինի մարդկային և տեխնոլոգիական ներուժի արագացված և երկարաժամկետ զարգացման վրա, ինչպես նաև կապահովի ՏՏ ոլորտի զարգացումը, թվայնացման տեմպերի արագացումը և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը։
— Աջակցել երկու երկրների առաջատար բուհերի միջև կրթության ոլորտում երկկողմանի փոխհամագործակցությանը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ուսանողների համար կրթական դրամաշնորհներ տրամադրելու հնարավորությունների ընդլայնմանը։
— Նպաստել էլեկտրոնային առևտրի զարգացմանը, միատեսակ չափորոշիչների անցմանը, արդյունաբերության, մաքսային և այլ ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը։
— Պետպատվերներում առաջնահերթությունը տալ ռուսական և հայկական ՏՏ ընկերություններին՝ օգտագործելով նրանց ներուժը։