Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, բայց ռիսկի խմբում գտնվող անձինք առավել խոցելի են:

 

Ռիսկի խմբում են տարեցները, երեխաները, հղիները, քրոնիկական հիվանդություններ ունեցողները,

բուժաշխատողները

 

Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում կատարվում է նաև գրիպի դեմ պատվաստում:

 

Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակի բոլոր կազմակերպություններում, շարժական պատվաստումային կետում: Անկախ կցագրման փաստից՝ կարող եք ուղեկցել ձեր ծնողներին պատվաստվելու:

 

Ի դեպ, COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել՝ նշված է նախարարության հաղորդագրությունում:

388