Մամուլում շրջանառվում են լուրեր, որ ՀՖՖ-ն առաջարկել է իսպանացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալին գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։ 

Այս պահին նա համարվում է ազգային հավաքականի մարզչի գլխավոր թեկնածուն։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, եթե 57-ամյա մասնագետի հետ չկարողանան համաձայնության գալ, ապա ՀՖՖ-ն կդիտարկի այլ տարբերակներ։ 

Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՖՖ-ի հետ՝ պարզելու համար, թե որքանով է ճիշտ այս տեղեկությունը։ Ի պատասխան՝ ասացին. «ՀՖՖ-ն չի մեկնաբանում առանձին լրատվամիջոցների, լրագրողների կամ ինսայդերների՝ սոցիալական ցանցերում արված հրապարակումները: ՀՖՖ-ն կհայտարարի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը, երբ որ կլինի պաշտոնական տեղեկատվություն»:

Նշենք, որ Տորալը գլխավորել է իսպանական «Սևիլյան», «Վիլյառեալը», «Վալենսիան» և Բիլբաոյի «Աթլետիկոն»։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո:

1131