«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը յուրաքանչյուր Հայի համար բացարձակ արժեք են այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, Հայրենիքը։

Անհրաժեշտության դեպքում, այո՛, կյանքի գնով պետք է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն, այլ ոչ թե այն վաճառել օտարներին` ծառայի, ստրուկի, դավաճանի կարգավիճակով բարեկեցիկ կյանք ու կարիերա ապահովելու համար։

Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վաճառողներին պետք է ոչ թե 10-12 տարի ազատազրկման ենթարկել, ոչ թե ցմահ դատապարտել, այլ` գնդակահարե՛լ և վե՛րջ։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

գնդապետ Խաչիկ Ասրյան

1593