Եվրոպայում ուկրաինացի փախստականների նկատմամբ վերաբերմունքը վատթարանում է, մի շարք երկրներում նրանց նկատմամբ թշնամաբար են վերաբերվում: Այս մասին գրում է Washington Post-ը։
Նշվում է, որ բազմաթիվ փախստականներ դեռ ապրում են հատուկ կենտրոններում, հյուրանոցներում ու հանրակացարաններում։ Հրատարակությունը, մասնավորապես, մեջբերում է Չեխիայից անշարժ գույքի գործակալ Պետրա Վիբիրալովայի կարծիքը, որը պնդում է, որ սկզբում մարդիկ պատրաստ էին ընդունել ուկրաինացիներին, սակայն «նրանց վերաբերմունքը փոխվել է»։

«Չնայած ուկրաինացիները պատրաստ են վճարել, սակայն  շատ տանտերեր սկսել են նրանց չսիրել: Շատերն այժմ կարծում են, որ ուկրաինացիներն ունեն արտոնություններ: Նրանք նաև վախենում են, որ մի քանի ամսից հանկարծակի կհեռանան», - ավելացրել է Վիբիրալովան:
Ուկրաինացիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը հաստատում է փախստական ​​Կատյան, որը թերթին պատմել է տեղի բնակիչների թշնամական վերաբերմունքի մասին։
«Չեխ երեխաները հաճախ վռնդում են մեր երեխաներին խաղահրապարակից, քանի որ նրանք խոսում են ուկրաիներեն»,- ասում է նա:

Ուկրաինացի փախստականները դժվարություններ են ունենում աշխատանք գտնելու հարցում ևս։ Ըստ Kantar Puclic-ի անցկացրած հարցումների՝ 16 տարեկանից բարձր ուկրաինացիների մոտ մեկ երրորդը կարողացել է աշխատանք գտնել ԵՄ-ում։ Լեհաստանում աշխատող ուկրաինացի փախստականների մասնաբաժինը, օրինակ, գերազանցում է կեսը, սակայն Ֆրանսիայում աշխատանք է գտել միայն 15%-ը։
Այնուամենայնիվ, հարցումները և կառավարության տվյալները ցույց են տալիս, որ շատ աշխատող ուկրաինացիներ աշխատում են ժամանակավոր հիմունքներով կամ ունեն հմտություններ, որոնք չեն համապատասխանում իրենց ներկայիս աշխատանքին: Լեհաստանում, օրինակ, ուկրաինացիները հիմնականում աշխատում են ցածր վարձատրվող ոլորտներում, չնայած նրանց հաճախ բարձր մակարդակի հմտություններին: Գերմանիայում շատ փախստականներ պարզապես օգնում են Բեռլինին հաղթահարել ներքին տեղահանվածների հոսքի հետեւանքները:

1119