Երեք օր առաջ՝ հոկտեմբերի 24-ին, Արագածոտնի մարզի Թալինի քաղաք բնակիչ 13-ամյա աղջիկն ատրճանակից վիրավորում է ստացել։
Ըստ մամուլում տարածված լուրերի՝ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, երեխան իրենց գյուղում գործող «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման դասասենյակում վերցրել է սեղանին դրված «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման հրամանատար Ռուստամ Լևոնյանին պատկանող օդամղիչ ատրճանակը, անզգուշաբար կրակել և վնասել ձեռքի ափային հատվածը։ Երեխան տեղափոխվել է Թալինի ԲԿ։
Տեղի ունեցածի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանոեւթյուն խնդրեց Թալին համայնքի ղեկավարից։ Մեզ հետ զրույցում Տավրոս Սափեյանը մանրամասնեց.
««Պատանի երկրապահ» ակումբի Արագածի ստորաբաժանման դասասենյակում՝ հերթական պարապմունքի ընթացքում, երեխան գազային ատրճանակով անզգուշաբար կրակել է և վնասել ձեռքի ափը։ Նա տեղափոխվել է «Թալին» ԲԿ, ստացել համապատասխան բուժօգնություն և նույն օրը դուրս գրվել։ Բարեբախտաբար, վնասվածքը թեթև է եղել, վտանգավոր ոչինչ չկա»: