Հնարավոր է Պոգբան բաց կթողնի աշխարհի առաջնությունը նոր վնասվածքի պատճառով

Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան նոր վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆրանսիացին խնդիրներ է ունեցել ազդրի մկանների հետ։ Սպասվում է, որ նա բաց կթողնի առնվազն տասը օր։
31 Հոկտեմբեր, 2022 16:59
667