Հայաստանի վարչապետի այցն Իրան, անկասկած, բեկում կլինի երկու երկրների զարգացման գործում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։

Ռաիսին նշել է, որ Իրանի համար շատ կարևոր է զարգացումը, անվտանգությունը և խաղաղությունը կովկասյան տարածաշրջանում։ «Երկու երկրների միջև լավ հարաբերություններն անշուշտ կհանգեցնեն ավելի լավ հարաբերությունների տարածաշրջանում և աշխարհում։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները, իսկ դրսի ցանկացած միջամտություն խնդիրներ է ստեղծելու, ոչ թե այն լուծելու է»։

835