Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի խաղում պարտվել է «Ռայո Վալեկանոյին»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» պարտվել է «Ռայո Վալեկանոյին»։
Մադրիդում «Ռայո Վալյեկանոյի» տնային մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Գոլերի հեղինակ են դարձել Սանտյագո Կոմեսանյան (5-րդ րոպե), Ալվարո Գարսիան (44) և Օսկար Տրեխոն (67, 11 մետրանոց): Մադրիդի «Ռեալի» դարպասը գրավել են Լուկա Մոդրիչը (37, 11 մետրանոց) և Էդեր Միլիտաոն (41):
61-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան։
«Ռեալն» առաջին պարտությունն է կրել Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ «Սերուցքայինները» 32 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «Ռայո Վալեկանոն» վաստակել է 21 միավոր և բարձրացել Լա Լիգայի ութերորդ հորիզոնական։
08 Նոյեմբեր, 2022 18:39
779