ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիների առողջական վիճակից։
Ըստ նախարարության՝ Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:
Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով:
Հիշեցնենք, այսօր առավոտյան Երևան-Սիսիան ճանապարհին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա․ Հ․-ն արգելափակվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ս․ Գ․-ն (ծնված 1983 թ.), Լ․ Ս․-ն (ծնված 1983 թ.), Գ․ Ն․-ն (ծնված 1987 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 1986 թ.), Տ․ Ա․-ն (ծնված 1994 թ.) և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ռ․ Թ․-ն (ծնված 1992 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 1963 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ․ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։